13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը կուրախանա Բաբայանի ազատազրկման փաստով

Գրականագետ Դավիթ Գասպարյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սամվել Բաբայանի ազատազրկմանը, նշեց՝ խորապես ցավում է կատարվածի համար։

Գրականագետը նշեց՝ նա, ով ապագայում, միգուցե, դառնար հերոս, էլ հերոս չի դառնա, որովհետև կմտածի, որ ապագայում իրեն էլ են այդպիսի բաներ սպասվում.
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն «Իգլայի» գործով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։
«Շատ ծանր եմ տանում, կոչ եմ անում, որ ինչ եղել է, արագ ձևը գտնեն և ազատեն, մարդիկ բանտերում չպետք է մնան, հերոսները դրսերում պետք է լինեն։ Մենք գործ ունենք մեր ազգային հերոսների հետ, բա ազգային հերոսը գնա-նստի՞, այ մարդ։ Կոչ եմ անում՝ մեղմ մոտենալ։
Հիմա պատկերացրեք՝ մեր ոխերիմ բարեկամ Ադրբեջանն ինչքան պետք է ուրախանա, երբ Հայաստանի ազգային հերոսները բանտերում են։ Այսպես չի լինի, ժողովուրդ ջան․ մի քիչ ազգային շահի բարձր գիտակցում պետք է ունենանք», – նշեց բանախոսը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ