«Ռուսաստանը նահանջում է» /տեսանյութ/
«2013 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը վերելքի մեջ էր, նա ձեռնոց էր նետել Արևմուտքին և արևմտյան արժեքային համակարգին, փորձում էր վերականգնել նախկին Սովետական Միությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Բանախոսը շեշտեց՝ կայսրությունը վերականգնելու համար Ռուսաստանի ռեսուրսները շատ քիչ են։
«Ռուսաստանը նահանջում է, զիջումներ է անում։ Այդ զիջումներից մեկը նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններն Արևմուտքին հանձնելն էր. հանձնեց առանց աղմուկի։ Ռուսաստանը հանձնվում է Արևմուտքին և հանձնում է յուրայիններին։ Թող մերոնք ականջներին օղ անեն՝ իրենց լքում է Ռուսաստանը ճիշտ այնպես, ինչպես 90-ական թվականներին։ Մեր պատեհապաշտ իշխանությանը կոչ եմ անում՝ անցնել հաղթողների կողմը։ Արևմուտքը հաղթում է», – նշեց բանախոսը։