08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջինը 5%-անոց տնտեսական աճ. վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց բյուջեի նախագիծը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ կլինեն արդյունավետ քննարկումներ` երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և զարգացման ընթացք ապահովող:  Վարչապետը նշեց, որ նշված ցուցանիշին հասնելու համար բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք […]

Իրաքյան Քրդստանի առաջնորդը հրաժարական է տվել

Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին լքում է պաշտոնը անկախության հանրաքվեից հետո սկսված ճգնաժամի արդյունքում։ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։ Բարզանիի պաշտոնաթողության օրն է նոյեմբերի 1-ը, հենց այդ օրն էլ պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։ Նա Իրաքյան […]

Էրդողանը մեկնում է Բաքու

Հոկտեմբերի 30-31 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայփ Էրդողանը կլինի Ադրբեջանում:   Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողան Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության  խորհրդի 6-րդ ժողովին, ինչպես նաև Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու առաջին ուղերթին։   Թուրքիայի նախագահական աղբյուրները տեղեկացնում են, որ Էրդողանն Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գերորգի Մարգվելաշվիլիի հետ։ […]

«Չհանձնենք Կարսը»

Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի:  Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու: «Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»: Կարսի անկումով  մենք կորցրեցինք  Անին, Սուրմալուն, Նախիջևանը: Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է: Հանցավոր անտարբերություն և հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ: Պատերազմող երկրում` զինվորական ծառայությունից […]

«Եվրասիական բռնապետական երկրներն ուզում են, որ մենք էլ նմանվենք իրենց»

Արցախի ԱԺ-ում իր ելույթում նշել է «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր  խմբակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն օրերս Արցախի ԱԺ-ի ամբիոնից հնչեցրեց մի ելույթ, որը հայտնվեց լրատվամիջոցների քննարկման առանցքում։ Խանումյանը, մասնավորապես նշել էր ․  «Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, […]

Նախագահի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական […]

Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ

Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ: Այստեղ դժվար թե իրավականորեն համատեղվեն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքները: Կան իրավական արդարացում փնտրող խնդիրներ, թե` ի նպաստ անկախության հանրաքվեին կատալոնիացիների մեծամասնությունը չի մասնակցել. կամ […]

Արցախի ԱԳՆ-ն՝ Կատալոնիայի անկախության հռչակման մասին

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։ ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։ Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական […]

Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանին եւ Վիգեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ […]

Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Գագիկ Հովհաննիսյանը (նստավայրը` Բրյուսել):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի