Պետք է օգտվել ԵՄ համաձայնագրի ընձեռած հնարավորություններից. Թևան Պողոսյան
«Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունը, իշխանությունները, քաղաքացիները, Ազգային ժողովը որքան պահանջատեր են լինելու, օգտվելու եղած հնարավորություններից, որ ընձեռում է ՀՀ-Եմ պայմանագիրը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Փորձագետը ընդգծեց՝ ինքը կասկած չուներ, որ համաձայնագիրը կստորագրվի:
«Ես այս պայմանագիրը կանվանեի արդիականացման օրակարգ՝ մարդու իրավունքների, պաշտպանության, անվտանգության հետ կապված ոստիկանության, արտակարգ իրավունքների հարցերի հետ, սննդի ոլորտներում և այլն: Հայաստանը գնում է բարեփոխումների,իսկ ԵՄ-ը պատրաստ է օգնել մասնագիտական և ֆինանսական առումով»,-նկատեց Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանը նշում է՝ սա ընդամենը համագործակցության դաշտ է: Նրա խոսքով՝ այս համագործակցության համար նաև համապատասխանող չափանիշներ են հարկավոր:
Նա վստահություն հայտնեց, որ ևս նոր պայմանագրեր կլինեն՝ զարգացման հնարավորությունների առումով: