Բաքուն փորձում է վերակենդանացնել իր ստեղծած հայ-ադրբեջանական քաղաքացիական հարթակը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ադրբեջանական իշխանությունները կրկին փորձում են վերականգնել այսպես կոչված “Հայ-ադրբեջանական քաղաքացիական հարթակը”,որը հիմնադրվել էր Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից և որի նպատակն էր համաշխարհային հանրությանը համոզելը,որ հայերը և ադրբեջանցիները կարող են ապրել նույն պետության մեջ՝առաջ տանելով ազերիների այն թեզը,որ իրենք պատրաստ են արցախահայությանը տալ ինքնավարություն Ադրբեջանի կազմում…Սակայն ազերիների այս ծարագիրը հօդս ցնդեց,երբ այդ հարթակ կոչվածն առաջիններից լքեց Վահան Մարտիրոսյանը,ով հետագայում իր ելույթներում բավական մանրամասն բացահայտեց այդ հարթակի գործունեության ներքին խոհանոցը…Վահան Մարտիրոսյանի փախուստը և բացահայտումները կաթվածահար արեին Ալիևի աշխատակազմի այս պրոեկտը,որի ինֆորմացիոն հովանավորն էր հaqqin.az կայքը և նրա ղեկավար Էյնուլա Ֆաթուլլաևը…
Սակայն Բաքվում չեն ցանկանում թաղել ձախողված այդ ծարգիրը և կրկին մի երկու իրենց հայ համարողների են Բաքու հրավիրել՝”Մուլտիկուլտուրիզմի ադրբեջանական մոդելը՝էթնոմշակույթային տարբերություններ” թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար…Հետաքրքիր է,նախկին բաքվեցի հայերը իրենց “մուլտիկուլտուրիզմական” զեկույցներում հիշելու են թե ինչպես խաղաղասեր թուրքերը 1988-90 թթ-ին Բաքվի,Կիրովաբադի,Սումգայիթի և այլ ադրբեջանական քաղաքներում բնակվող հայերին սպանդի էին ենթարկում,բռնաբարում և թալանում,որոնց մեծ մասը մազապուրծ փրկվեց քաղաքակիրթ և մարդասեր ադրբեջանցիների ձեռքից…
Համոզված եմ,որ Բաքվի բոլոր փորձերը ռեինկարնացիայի ենթարկել այսպես կոչված “Հայ-ադրբեջանական քաղաքցիական հարթակն” ապարդյուն են…Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ,որ Ալիևն այսպիսի հիմարությունների վրա միլիոնավոր դոլլարներ է ծախսում,որը մեզ ավելի ձեռնտու է…»։