09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը և Ալան Պիյուն քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան […]

Ռուսաստանը Հայաստանի սիրուհին է և կարող է ազատ ֆռֆռալ ում հետ կուզի

Այն, որ ռուսական վերլուծական միտքը, որոշ բացառություններով, մեղմ ասած, առանձնապես չի փայլել, վաղուց պարզ է, ինչն առավել ակնբախ երևաց վերջին շրջանում ռուսական ալիքներով ծավալված քննարկումների ժամանակ: Դրանք, իհարկե, դժվար է քննարկում կամ վերլուծություն անվանել, քանզի դիլետանտիզմը շատ էր: Ռուս վերլուծաբանների ու չինովնիկների լավագույն փաստարկը գորգոռոցն է, ուռա-պատրիոտիզմը, իսկ լավագույն վերլուծությունը՛ համաշխարհային դավադրությունը սեփական երկրի դեմ: […]

Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում: Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և […]

Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները  ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:  Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի […]

Բաքուն «Անակոնդայի սկզբունքն» է կիրառում

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին առաջարկել է երկարացնել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը մինչև Թավրիզ։ Նա նշել է, որ այդ հարցն արդեն իսկ քննարկվել է թուրքական կողմի հետ ու հուշագիր է ստորագրվել։ Վերոնշյալ լուրը հուշում է այն մասին, որ ՀՀ–Ադրբեջան «լոգիստիկ» մրցակցությունն ընդգրկում է ողջ տարածաշրջանը`ցավոք ՀՀ–ն այդպես էլ չկարողացավ կառուցել Իրան–Հայաստան երկաթգիծն, իսկ Հյուսիս–Հարավի […]

Պաշտոնական Բաքուն նեղսրտել է

«Մենք միշտ էլ գնահատել ենք եվրոպական արժեքները, եղել ենք նաև այդ արժեքների կրողը, հետևաբար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը  ես  շատ եմ կարևորում։ Կուզենայի մի բան էլ փաստել․ մենք լավ հարաբերույթուններ ունենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ այս երկուսը չենք հակադրում», – անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ […]

Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի հնարավոր մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Հարկ է նշել, որ Միջերկրածովյան ինտեգրման կենտրոնի նպատակը ստեղծված ցանցի միջոցով Սիրիայի փախստականների ընդունման և աջակցության գծով ձեռք բերված փորձը և գիտելիքները փոխանակելն է: […]

«Կինն ու տղամարդը բռնության ենթարկվեն, ապաստարանում այդ օրը որոշեն իրար մխիթարել…»

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը նկատեց, որ  օրենքը գյուղական համայնքներում վատ հետևանքներ է ունենալու: Նա նշեց, որ գյուղում երբ մի աշխատողի ընտանեկան հարց էր լինում, ուզում էին քննարկել կոլեկտիվում, […]

«Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով՝ մենք շուտ Եվրոպա չենք դառնալու»

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ առաջընթաց էր, անհրաժեշտ քայլ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի առջև Եվրամիության կողմից դրվող պահանջների մի մասը քաղաքական է, մյուսը՝ իրավական, իսկ տնտեսականն՝  ավելի քիչ: «Տնտեսականի մեջ ես կառանձնացնեմ այն պահանջը, որ Կենտրոնական բանկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի