Ոչ ոք անպատիժ չպիտի մնա
Հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն ասում է, որ մեր երկրում «կադրային ջեխարդա է»: «Լոգիոներները շատ-շատ են, քաղաքական կամ ռազմական պաշտոնների համար շատերի կենսագրությունը չի համապատասխանում: Շատ սխալ ձևով են ընդունվում քաղաքական գործիչները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ վերջերս ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ ցույց տվեցին, որ իրենք կարդ չեն:
Խոսելով վերջին շրջանի կադրային փոփոխություններից՝ Արշակյանը հիշատակեց Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատումը: «Նա սովետական զինվորական էր, մեծ դեր է կատարել հայկական բանակի ձևավորման գործում: Կա բավական լուրջ կարծիք, որ ինչքան լավ բան է արել, այնքան էլ վատ բան է արել: Ես գտնում եմ, որ նման դեպքերում պետք է պատժել, այսինքն՝ վատի համար անձը պետք է պատշվի, պետք չէ կամայականորեն ներվեն: Բոլոր նրանք, ովքեր թույլ են տալիս, որ համայնքապետերը թալանեն, պետք է նրանցով իրավապահ մարմիններն զբաղվեն, իսկ եթե չեն զբաղվում, նրանց էլ պետք է պատժել»,-հավելեց նա:
Ըստ նրա՝ անպատիժ ոչ ոք չպիտի մնա, նախագահը պետք է հետամուտ լինի դրան: