18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի տան համար չեն անհանգստանում. Ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշ­տոնը թողնելուց հետո նա զբա­ղեցնելու է վարչապետի պաշտո­նը՝ շարունակելով մնալ իշխա­նական բուրգի գագաթին:

Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատ­րաստվում հրաժարվել իշխա­նությունից, հուշում է նաեւ 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպա­տակով:

Ինչո՞ւ բյուջե կազմողնե­րը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախա­տեսել պաշտոնաթող նախագա­հի համար բնակարան գնելու եւ գրասենյակ վարձելու նպատա­կով: Գուցե Կարեն Կարապե­տյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ