19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ. Շարմազանով (տեսանյութ)

«2018-ը կգա, բարին հետը: ՀՀ նախագահը «Արմենիային» տված իր հարցազրույցում բոլոր հարցերին ուղիղ պատասխան է տվել, նա շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, ի՞նչ է լինելու 2018-ին, ՀՀԿ-ն «Դաշնակցության» հետ կառավարելու է մինչև 2022 թվականը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով 2018-ի վարչապետի հարցին:  Նա նշեց, որ կուսակցությունում դեռ չեն քննարել վարչապետի թեկնածուի հարցը:

Հարցին՝ ինքն ուզում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, նա պատասխանոց, որ ուզելը քաղաքական կատեգորիա չէ, ապա ընդգծեց. «ՀՀ գործող քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում 2-րդ գործիչ, ոը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին ու անվտանգային մարտահրավերների դիմակայումն ու արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»: Համաձայն է արդյո՞ք ՀՀԿ խոսնակը, որ անփոխարինելի մարդիկ չկան, նա արձագանքեց. «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, ինձ համար Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է»:

Էդուարդ Շարմազանովը հավալեց՝ ՀՀԿ-ի յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատրն է Սերժ Սարգսյանը: «Իմ համար պատիվ է լինել հայրենիքի ու պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին , որ կարող եմ ներդրում ունենալ ՀՀ պետականաշինության գործում»,-ասաց նա: ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ իրենց կուսակցությունում կա մեկ լիդեր: «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր, ես բոլորին շատ եմ հարգում, օբյեկտիվորեն այդպես է, և Կարեն Կարապետյանի համար, և Վիգեն Սարգսյանի համար, մեր լիդերը որ պաշտոնում կլինի կամ չի լինի, մենք կքննարկենք, ինչպես պետության համար արդյունավետ կլինի, մենք այդպես էլ կորոշենք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ