«Թուրքիան ամեն ինչ անում է, որ մենք քաղաքական գարուն մտնենք առանց արձանագրությունների»

«Անվտանգության առումով թերությունները շտկելու, անվտանգության մարտահրավերին օպերատիվ դիմակայելու տարի էր, ՊՆ Վիգեն Սարգսյանի հրապարակ բերված ծրագրերը՝ «Պատիվ ունեմ, «Ես եմ», որ մտնում են «Ազգ-բանակ» կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտրահրավերներից լուծումից, որոնք կան մեր պետության ու հասարակության առջև»,-այսօր ամփոփիչ ասուլիսին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ շատ կարևոր է նոր, արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ներգրավումը մեր զինված ոժերի հզորացման գործում:
«Այդ է պատճառըտ, որ այս տարի ՌԴ-ից 100 միլիոն արտոնյալ պայմաններով վարկ ենք վերցնում, որ կարողանանք հզորացնել մեր զինված ուժերը»,-նկատեց նա:
Տարվա կարևոր իրադարձություններից մեկը ԱԺ փոխնախագահը համարեց ՄԱԿ 72-րդ նստաշրջանը, մասնավորապես այնտեղ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: «Ուղերձ համար մեկ՝ ցեղասպանությունը ոճրագործություն է քաղաքակիրրթ մարդկության նկատմամբ, պետք է դատապարտվի, և եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունն ու շարունակի նախապայանններ թելադրել, մենք 2018-ի գարուն կթևակոխենք առանց դրանց: Թուրքիան ամեն ինչ անում է, որ մենք քաղաքական գարուն մտնենք առանց դրանց, դրա վառ ապացույցը Չավուշօղլուի վերջին հայտարարությունն է:
Նախագահը նաև Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը»,-ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչև օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից մինչև դրա փլուզումը, ինչ արդեն նաև ԵՄ 3 անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ հարցականի տակ դնելով այս հարցը՝ հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը: Իսկ աշխարհն, Ադրբեջանն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով»: