19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլի 2-ի ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պառլամենտական ընտրությունների շարքում. Շարմազանով

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ 2017 թվականը բավական հագեցած տարի էր՝ թե ներքին, թե արտաքին զարգացումների առումով: «Հագեցած ու դրական, դրական հույսեր արթնացնող տարի էր, որովհետև և անվտանգության առումով, և ներքաղաքական ու արտաքին քաղաքական առումներով ավելի շատ դրական իրավիճակներ կային, քան բացասական»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Անցնող տարվա թիվ մեկ կարևոր իրադարձությունը նա համարեց ապրիլի 2-ին կայացած պառլամենտական ընտրությունները, որոնք որակեց որպես կարևոր քննություն ու փորձություն ՀՀ քաղաքական ուժերի ու պետության համար: «Բոլոր միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների գնահատականներով՝ այս ընտրությունները հաջողված էին, ունեին թերություններ, բայց լավագունն էին անկախ Հայաստանի պառլամենտական ընտրությունների շարքում, սա ասում են բոլոր միջազգային դիտորդները, որևէ դիտորդական առաքելության մոտ որևէ կասկած ընտրությունների արդյունքների հրապարակայնության, քաղաքացիների քվեարկության իրավունքն ապահովելու վերաբերյալ չի եղել»,-նշեց նա:

Այս ընտրությունները  Շարմազանովը շատ կարևոր քայլ որակեց Հայաստանի ժողովրդավարացման առումով:

Հաջորդ կարևոր իրադարձությունն, ըստ նրա, խորհրդարանական առաջին նիստին նախագահ Սարգսյանի ելույթն էր, որտեղ նախագահը տվեց մինչև 2040 թվականը ռազամավարական նպատակներն ու դրանց հասնելու քաղաքակիրթ ճանապարհները, որոնք ծառացած են մեր պետության առջև: «Առաջիններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, և պարոն նախագահը տվեց մեր իշխանությունների, պաշտոնյաների, պետական չինովնիկի արդյունավետ աշխատելու կերպարն ու բանաձևը՝ ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա:

2-րդ մարտահրավերը ժողովրդագրական խնդիրներն էին, որ 2040 թվականին պետք է ձգտենք 4 միլիոն բնակչության, որը թե բնական աճի հաշվին պետք է լինի, թե ներգաղթի»: Շարմազանովը հիշեցրեց, որ առաջարկում էր, որ Սփյոիւռքի նախարարությունը նաև հայրենադարձությամբ զբաղվի, քանի որ Հայաստանը բոլոր հայերի հայրեինքն է, ծաղկել ու հզորացել է այն ժամանակ, երբ ապահովել է ներգաղթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ