28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շարմազանովը շնորհավորում է ընդդիմությանը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովը կոռեկտ չի համարի, եթե գնատական տա նախորդ գումարման ու այս գումարման խորհրդարանական ընդդիմությանը:

«Ես կարող եմ ասել, որ և նախկինում ենք ունեցել հայրենասեր, կառուցողական աշխատող ընդդիմադիր խմբակցություններ, և այսօր: Ես հարգանք ունեմ իմ նախկին ու ներկա ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, միշտ չէ, որ նրանց գործունեությունը հրաշալի է թվում ինձ, բայց նրանք մեր ցանկություններն իրականացնելու համար չեն այնտեղ, միգուցե բախվում ենք մտքերով, ելույթներով, բայց դա նորմալ է, հակառակն աննորմալ կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Նորմալ եմ գնահատում այն գաղափարական բախումները, որ կան պառլամենտում, սա է պառլամենտարիզմը, այնպես չէ, որ մենք իդեալական ենք, որ ես էլ գնահատեմ ընդդիմությանը, նախ պետք է տեսնեմ իմ աչքի գերանը, նոր նրանց փուշը»,-հավելեց նա:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց ընդդիմությանը գալիք տոների կապակցությամբ: «Աստված իրենց խաղաղության, սիրո, բարեկեցության մեջ պահի, ծառայենք ՀՀ-ին երկուսով միասին, կարող է լինել մոտեցումների տարբերություն:

Մեր երկիրն աշխարհի ամենալավ երկիրն է, պետք է աշխատենք, չարչարվենք, արարենք այստեղ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է մտավախությանը, թե իշխանությունը կարող է փոխել խորհրդարանի կանոնակարգ-օրենքը, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ընդմիջումներ վերցնի, Շարմազանովը նշեց. «Ընդմիջումների հարցը կպահենք, կանոնակարգը պետք է քննարկվի, այսինքն՝ հակասական կետերը պետք է քննարկվեն, այդ թվում ընդդիմության հետ միասին, խորհրդարանը միայն իշխանությանն արտահայտվելու վայրը չէ, ձայնը լռեցնելն այնտեղ լավ բանի չի հանգեցնելու»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ