Թուրքիան առաջիկայում ԵՄ անդամ չի դառնա․ Գերմանիայի արտգործնախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանական «Funke» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի և Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի մասին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ մոտ ժամանակներս ինքը չի պատկերացնում Թուրքիային և Ուկրաինային որպես ԵՄ-ի անդամ: Նա ընգծել է, որ այդ երկու երկրները եվրաինտեգրման հարցը բավականին բարդ գործընթաց է:
Դրա փոխարեն նա առաջարկել է այլ մեխանիզմներ մշակել Ուկրաինայի և Թուրքիայի հետ շփումներում, ինչպես ԵՄ-ն դա անում է պաշտոնական Լոնդոնի հետ, որը Brexit –ից հետո դուրս եկավ ԵՄ-ի կազմից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալը այս պահին քիչ հնրավոր է: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում դեռևս կալանավորված են գերմանացի լրագրողներ Դենիզ Յուջելը և Մեշալե Թոլը: Վերջիններիս Ըստ նրա վերջիններիս ազատ արձակումը դրականորեն կանդրադառնա Թուրքիայի եվրաինտեգրմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին առաջարկները պայմանավորված են վերջին շրջանում Թուրքիայում ծայր առած համատարած օրինախախտումների, ձերբակալությունների և բանտարկությունների ալիքով: