25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ ուզում Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա ՀՀ-ի վերջին վարչապետ. Աշոտյան

«Շնորհավում եմ պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց»,- Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Դուք էներգիա, հույս ներշնչեցիք, ոգևորեցիք մարդկանց»,-ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, թե եղած խնդիրները չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին: «Այդուհանդերձ այս երեք նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության […]

Սաղաթելյանը ցույց տվեց Փաշինյանի հոդվածը՝ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմամբ

«Ի հեճուկս բոլոր չկամեցողների` իշխող մեծամասնությունն առավել, քան միասնական է»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը: «Պառլամենտական կառավարման ձևի պայմաններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի: Պառլամենտն արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն»,- ասաց Սաղաթելյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքական ուժերը […]

Վիճաբանություն Ազգային ժողովում

Սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում: Ատելության ու թշնամանքի սերմանում է: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Նա նշեց, որ խոսվում է սիրո ու համերաշխության հեղափոխության մասին և նայելով պայծառ երիտասարդների դեմքերին` ինքը տեսնում է, որ այդ եզրույթը կարող է կիրառվել, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: «Սարսափելի վիճակ է տիրում […]

Հանրահավաքի հարթակին Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում. Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի հետ ունեցած հանդիպումից հետո երկար է մտածել և այսօր ունի իր եզրահանգումները, որոնք էլ ներկայացրեց իր ելույթում:  Նա արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից: «Ասում է, որ հիմա՝ որպես վարչապետի […]

Բայց ինչի իմիննոյ դո՞ւ. Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կռիվ չկա, պիտի բարիշենք»,-Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթն այսպես սկսեց գենարալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը: Ապա նա շարունակեց, որ այս պետությունն այսպես չի սկսկվել, ամեն մի քարի համար արյուն է թափվել: «Իսկ հիմա կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Մարդիկ այսօր շատ պրոբլեմներ ունեն, իշխանությունից դժգոհ են, մարդիկ իրենց քայլն արեցին՝ ասելով, որ միթոմ Սերժ […]

Եւ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում՝ վարչապետի ընտրությամբ. Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը վարչապետի թեկնածուի վերաբերյալ. «Բարգավաճ Հայաստանը» միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այն ճահիճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր  գալիս ու այլեւս վերածվել էր  բնապահպանական աղետի։ Որոհետեւ համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «Մեր դեմ խաղ չկան» ու «բոլոր […]

Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի հատուկ նիստում ահնդես եկավ վարչապետի թեկնածուի վերաբերյալ ելույթով: «Այսօր շատ կարեւոր օր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ մեր ժողովրդի կյանքում: Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ, որը ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլ դե ֆակտո գլխավոր հրամանատար, պետության առաջնորդ եւ Ղարաբաղյան հիմնահարցում գլխավոր բանակցող: Բայց մինչ […]

Գերմանիայի ԱԳՆ-ի կոչը Հայաստանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն նախարարության անունից կոչ է արել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները հանգուցալուծել սահմանադրականության շրջանակներում: «Գերմանիան հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Մենք կոչ ենք անում հանգստության, սահմանադրականության ու պատասխանատվության», – գրել է Պեշկեն Twitter-ի իր միկրոբլոգում:  

Սրա՞ համար էինք կռիվ տալիս, ժողովուրդ

Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստացավ ուղիղ եթերում հանրապետականների հետ շփվելու հնարավարություն (թեեւ մյուս խմբակցությունների հետ նախընտրեց հանդիպել փակ ձեւաչափով): Ու այս ՀՀԿ-Փաշինյան հանդիպումն էլ ավելի խճճեց ներքաղաքական ճգնաժամը: «Մերժիր Սերժին» կարգախոսով սկսված, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառ դարձած շարժման առաջնորդը պարզվեց, որ հանրապետականի հետ որեւէ սկզբունքային տարաձայնություն չունի արտաքին քաղաքական, արցախյան, ներքաղաքական, տնտեսական ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի