10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սա երիտասարդների կառավարություն է, եւ ուրախ եմ այդ կապակցությամբ. Մարգարիտ Եսայան

Բարի երեկո հարգելի ՖԲ հայություն, որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, չեմ կարող անտարբեր լինել եւ մի կողմ քաշվել, սա իմ սկզբունքներին հարիր չէ, ուստի, չեմ թաքցնում, ուշադիր հետեւում եմ ՀՀ նոր կառավարության ձեւավորմանը, առաջին տպավորությունս է՝ սա երիտասարդների կառավարություն է, եւ ուրախ եմ այդ կապակցությամբ, սա նորերի կառավարություն է՝ հետաքրքիր է այդ պատճառով, սա համաժողովրդական շարժման արդյունքում ձեւավորվող կառավարություն է՝ հուզիչ է այդ իմաստով․․․․ 
Բոլորին անկեղծորեն հաջողություն եմ մաղթում։ 
Մի քանի նշանակումներ կան, որոնց համար ոչ միայն ուրախ եմ, այլեւ՝ համոզված՝ այդ ոլորտները վստահելի ձեռքերում կլինեն՝ ԱԳ նախարար ԶՈՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ, Արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ, Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, անկեղծորեն ուզում եմ, որ նրանք հաջողություններ գրանցեն, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր , արդեն ընդդիմադիր, պատրաստ եմ աջակցել իրենց, քանզի նրանց հաջողությունը կլինի մեր ժողովրդրի հաջողությունը, իսկ հակառակը՝ շատ տխուր կլինի․․․․

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ