03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան

«Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու»,-այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Ինքը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է եւ բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: Իր համար նորույթ չի բանակը, կադրերին ճանաչում է»,-ահավելել է գեներալը:

Անդրադառնալով արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործունեությանը՝, Սեյրան Սարոյանն ասել է. «Շատերը Վիգեն Սարգսյանի համար ասում էին՝ նոր մարդ է համակարգում, բայց ինքը նոր մարդ չէր, Սերժ Սարգսյանի օգնականն է եղել այն ժամանակ, ինքն էլ բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր: Այնպես որ, ինքն իր գործը անում էր, ափսոս, որ կիսատ մնաց: Ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարար աշխատեր: Ես չեմ կարող ասել՝ Տոնոյանը կշարունակի այդ ծրագիրը, թե ոչ, բայց նորմալ ծրագիր էր, վատը չէր: Իսկ թե Տոնոյանն ինչ նոր ծրագիր կբերի, որքանով ավելի ուժեղ կամ թույլ կլինի, չեմ կարող ասել»,-եզրափակել է Սեյրան Սարոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ