29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղվան Վարդանյանը հեռացվել է ՀՅԴ շարքերից. պաշտոնական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել խմբակցության որոշմանը ու կողմ չէր քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

«Ի՞նչ հիմքեր ունենք Արցախի ՊԲ-ին չհավատալու»

«Անգրագիտություն է կանգնել Հանրապետության հրապարակում ու ասել, թե սահմանին ամեն ինչ հանգիստ է: Եթե չվստահենք բանակին եւ նրա հրամանատարության հայտարարությանն այն մասին, որ հակառակորդի կողմից կուտակումներ կան, Ադրբեջանը կարող է օգտվել այդ փաստից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն՝ անդրադառնալով վերջին օրերի հայտարություններին, թե Արցախի ՊԲ-ի՝ հակառակորդի կողմից զորքերի կուտակումների մասին տվյալներն արժանահավատ չեն: […]

Սա ևս PR տեխնոլոգիա է, բայց ոչ նախապես մտածված. Աստղիկ Ավետիսյանը՝ Փաշինյանի կնոջ մասին

«Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում, որ մի փոքրիկ, հետխորհրդային երկրում կստացվի կարծրատիպեր կոտրել, ու ժողովուրդը կկարողանա իր թեկնածուին առաջադրել վարչապետի պաշտոնում: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Ինձ միշտ զարմացնում է, թե որտեղ էին այն մարդիկ, ովքեր չէին ուսումնասիրել, չէին հասկացել հասարակության պահանջը: […]

Դեռ 2015 թ-ին Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ տվեց իշխանությանը. Աստղիկ Ավետիսյան (տեսանյութ)

«Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանն ասում է, որ 10 տարիների ընթացքում անջրպետ էր առաջացել հասարակության ու իշխանական համակարգի միջև: «Որովհետև իշխանությունը, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, կարծես թե, հեռացել էին բուն հասարակությունից և ինքնուրույն ծավալում էին կառուցվածքային որոշ գործունեություն, որը չէր բխում հասարակության շահերից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Ավետիսյանը: Վերջինս նկատեց, որ […]

Ղարաբաղյան հարցի վրա դրական ազդեցություն կունենա իշխանափոխության անցնցում հանձնելը (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը գտնում է, որ ՀՀ-ում այս օրերին տիրող գործընթացներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև ղարաբաղյան հարցի վրա: «Որքանով մեր երկիրը հանդես գա ժողովրդավարության տեսանկյունից, այնքան հասատատությունները հիմնվեն ժողովրդավարության հիմունքների վրա, այնքանով մեր դիրքերը կամրապնդվեն հակամարտության բանակցություններում, և միջազգային հանրության համակրանքն ավելի կբարձրանա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մովսիսյանը: Նա նշեց, որ առավել ևս […]

Ի՞նչ պետք է սովորի Փաշինյանը.քաղաքագետ/տեսանյութ/

«Գլխավոր խնդիրը, որը դրված է Նիկոլ Փաշինյանի առջև քաղաքականության արվեստի մեջ ավելի կատարյալ դառնալն է, քանի որ այն բանաձևը, որը նա շրջանառության մեջ էր դրել՝ ես, կամ ոչ ոք, սխալ է և նա պետք է աշխատի ավելի հասկանալի ձևով ներկայանալ: Փաշինյանը նաև պետք է հստակ ներկայացնի իր ծրագրերը»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

Կարևոր փուլը դեռ առջևում է. Լարիսա Ալավերդյան/տեսանյութ/

«Այսքան երկար սպասված հանրապետականի հեռացումը տեղի է ունենում մեր աչքի առաջ, սակայն դեռ սպասվում է ամենակարևոր և երկարատև փուլը, քանի որ սա դեռ ճանապարհի սկիզբն է»,-այսօր՝ մայիսի 4-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայակությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանի խոսքով առջևում բավականին լուրջ պրոցեսներ են և հարկավոր է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը.  «Այս […]

«Ելք»-ում հիմա չկա որևէ տարաձայնություն. Մարուքյան

««Ելք»-ում չկա տարաձայնություն: Կային սկզբունքային որոշ հարցեր, քննարկումներ, հիմա որեւէ տարաձայնություն չկա, նոր իրողություն է, նոր իրավիճակ է, իրականացվեց թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջապես եւ կանգնենք բոլոր եւ աջակցենք հեղափոխության կապիտալիզացիային եւ նյութկանացմանը՝ հանուն երկրի փոփոխությունների»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե մայիսի […]

Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանից

«Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել և ամեն տեսակ կարծիք էլ հայտնել, ես հայտնել եմ իմ ասածը Ազգային ժողովի ամբիոնից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասցեին ԱԺ ամբիոնից հնչեցրած քննադատություններին։ Հիշեցնենք՝ իր ելույթում պատգամավորն անդրադարձել էր Փաշինյանի հագուկապին։ «Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, […]

Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ.Ազատ Արշակյան/տեսանյութ/

«Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿն կամազուրկ մարդկանց կազմակերպություն էր: Նրանք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեն: Նրանց ելույթները լյուստրացիա էին: Նրանք ի վիճակի չէին կազմակերպվելու և դիմադրություն ցույց տալու»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը հանրապետական կուսակցության ետ քայլը համարում է տապալում. «Ես դեռ չէի կարծում, որ վասալների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի