25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նույնիսկ ֆիզիկական ուժ կիրառելիս եմ շարժվել օրենքով. Օսիպյան

«Ամեն ինչից եմ սկսելու, ամեն ինչից՝ քիչ-քիչ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչից է սկսելու: Նա նշեց, որ համաձայնել է այս պաշտոնին, որպեսզի ցույց տա, որ մեր ոստիկանությունն իսկապես կանգնած է ժողովրդի կողքին. «Ոստիկանության գործառույթները շատ են, պարոն վարչապետը խնդիր է դրել՝ հանցագործության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար, այ նման հարցերից ենք սկսելու»:

Հարցին, թե որոնք են լինելու բռնություն կիրառող խմբերի ճակատագրերը, նա նշեց, որ եթե կան նման դեպքեր, օրենքի առջև բոլորն են պատասխան տալու: Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ապագային, ապա Օսիպյանն ասաց. «Կադրային փոփոխությունները միշտ էլ լինում են ոստիկանությունում»:

Իսկ հարցին, թե Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկել է այս առաջարկը ընդունելու առաջ, նա ասաց՝ ոչ:  Առաջարկն իր համար էլ սպասելի չի եղել, իսկ թե ինչու հենց իրեն ընտրեց, խորհուրդ տվեց հենց Փաշինյանին դիմել: 

Նա նաև ասաց, որ չի եղել որևէ հրաման, որ անօրինական լինի, ու ինքը կատարի: Նույնիսկ ֆիզիկական ուժ կիրառելիս:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ