29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական են տվել

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:   ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Փաշինյանը կձախողի՞ /տեսանյութ/

Հայկ Մարտիրոսյանը կարծում է ՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ, հիմա կարելի է մտածել՝ եթե ոչ  Փաշինյանն, ապա  էլ ո՞վ, այսինքն՝ այսօր  մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը պետք է հանձնել Նիկոլ Փաշինյանին։ «Մնում է   հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը չի ձախողի․ հավատալիքների և պլանների հարցում  նա   եղել է կայուն և հաստատակամ», […]

Ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Աշոտյանը կոչ է անում մերժել ստորին (ֆոտո)

Համացանցում այսօր ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկարներն են տարածվել, որտեղ նա ինքնաթիռում քնած է։  Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է լուսանկարների տարածմանը։ «Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։  Այս կապակցությամբ ՝ 1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։ 2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի […]

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը»

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձևավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է: «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել […]

Ձեր պատճառով 1 տարեկան երեխա մեռավ. կինը «հարձակվեց» մեքենաների վրա/տեսանյութ/

12:05 րոպեին ցուցարարները մեքենաներով փակեցին Խանջյան փողոցը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ժամին 20 րոեով պետք է փակվեն փողոցները: Ակցիա իրականացնող մեքենաների վարորդները պարբերաբար միացնում էին մեքենաների ազդանշանները:  Մի երիտասարդ կին «հարձակվեց» և փորձեց փոկել մեքենաներից մեկի վրա ամրացված եռագույն դրոշը:  Մանրամասները՝ տեսանյութում:

«Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր» /տեսանյութ/

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է ՝ Հայաստանում կատարվեց թավշյա հեղափոխություն, բայց  այդ գործընթացը  նոր-նոր միայն սկսվել է, դեռ շատ անելիքներ կան։  «Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր։ Հիմա սկսվելու է հեղափոխության բուն գործընթացը, որը  տևական և բարդ է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Արմեն Բաղդասարյանը։ Ըստ նրա՝   քաղաքացիական անհնազանդությունների […]

«Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ »

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան […]

Քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման․ նախագահ

  Հանրապետության նախագահի ուղերձը   Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան կատարել է հետեւյալ գրառումը.   Սիրելի հայրենակից, Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության […]

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները․ պարզաբանում

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով  ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով  Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:  

Ժողովուրդն առաջին անգամ իրեն տեր զգաց.հոգեբան/տեսանյութ/

«Տեղի ունեցածը հոգեբանության լեզվով՝ կուտակային պոռթկում էր»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ցուցարարների հոգեվիճակին, ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Հոգեբանի խոսքով՝ տեղի ունեցածի հոգեբանական պատկերը պարզ կդառնա առաջիկայում: «Արցախյան պատերազմը հաղթեցինք, բայց ժողովուրդը հաղթողի կեցվածք չուներ, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի