25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը կիրառեց Փաշինյանի նույն մեթոդները. բոյկոտեց ու հեռացավ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 10 րոպեով լքեց դահլիճը: Նախքան այդ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը նա նշեց, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մթեոդներով: Ըստ նրա, իր այդ քայլը այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված: «Հուսով եմ՝ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք […]

Դատական համակարգում ինչ բացթողումներ են կանոնակարգվելու

ԱԺ հատուկ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին վերաբերում էր դատական համակարգին: Նա հետաքրքրվեց, թե որպես վարչապետ որոնք են լինելու դատական անաչառության բարձրացմանը ուղղված քայլերը: Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին: «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ի գործող իշխանությունների կողմից Ազգային փոքրամասանությունների կողմից ինչպիսի բացթողումներ կան, որոնք ձեր վարչապետության օրոք կշտկվեն»,-հարցրեց […]

Իզուր եք կարծում, որ պետք է լիկվիդացվեն բոլորը, որ երկրում բան փոխվի. Ալիկ Սարգսյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հատուկ նիստի ժամանակ հարցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, արդյոք կոշտ պայքար է լինելու, որը չի բխում ժողովրդի շահերից: «Ես շատ հարգում եմ ժողովրդարությունը, և այս օրերի շարժումը վառ ժողովրդավարության դրսևորում էր, բայց չէի ցանկանա, որ […]

Պարում են «Սասնա ծռերի» հարազատները/տեսանյութ/

«Սասնա ծռերի» հարազատները և աջակիցները այսօր հանրապետության հրապարակում քոչարի էին պարում:  Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Երեկ առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների […]

Հանրապետության հրապարակում լարված սպասում են…/տեսանյութ/

Հանրապետության հրապարակը շարունակվում է համալրվել մարդկանցով: Մարդիկ երգում և պարում են: Հրապարակում տեղադրված մեծ էկրանին ուղիղ միացումով հետևում են նաև Ազգային ժողովի հատուկ նիստին, որտեղ այսօր ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հրապարակում լարված վիճակ է, Փաշինյանի ելույթների ժամանակ նրանք պարբերաբար ծափահարում են և կոչեր հնչեցնում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է […]

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է դառնան նախարարություններ

ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե փոխվելու են արդյոք սուպերվարչապետական համակարգն ու ոստիկանությունը, և ուժային կառույցները լինելու են ԱԺ վերահսկողության ներքո, ասաց. «Սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»,- ասաց […]

Համաժողովրդական շարժումը հնարավորություն է տալիս, որ առաջիկայում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն

«Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու մղումները ինքնանպատակ չեն, դա արվում է հանուն ՀՀ-ի։ Արարատ Զուրաբյանը նշեց՝ այդուամենայնիվ, երաշխիքներ են անհրաժեշտ, որ ՀՀ քաղաքացին հասկանա՝ ինչպիսի ապագա է ունենալու։ Արձագանքելով Արարատ Զուրաբյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե որևէ մեկն ուզում է պետական պաշտոնյա լինել, պետք է հստակեցնել, որ նա […]

Ի՞նչ երաշխիքներ է տալիս Փաշինյանը

Հայաստանում սոցիալական վիճակն ահավոր է, արտագաղթը շարունակում է: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:  Ըստ նրա՝ այստեղ առաձնակի տեղ ունեն հանրապետությունում իրականացվող հարկային ու մաքսային տեռորը և արդարադատության անմատչելիության մթնոլորտը: Նա հարցրեց, թե ինչ երաշխիքներ է տալիս Փաշինյանը, որ այս խնդիրները կլուծվեն, խոստումներ […]

Երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է. Կարինե Աճեմյան

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը  նկատեց, որ ստացվում է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Բացի այդ նա նաև արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է […]

Ա՛յ Նիկոլ ջան, ասում ես վենդետա չի լինելու, բայց քո համախոհներն ու թիմակիցները քո տեսակետը չկիսողներին արդեն իսկ սպառնում են գնդակահարության

Ա՛յ Նիկոլ ջան, Խորհրդարանի բարձր ամբիոնից առանց ամաչելու խոսում ես հանդուրժողականության, սիրո մթնոլորտից , բայց քո համախոհներն ու թիմակիցները անձնական վիրավորանքներով հայհոյում են քո տեսակետը չկիսող մարդկանց… Ա՛յ Նիկոլ ջան, ասում ես վենդետա չի լինելու, բայց քո համախոհներն ու թիմակիցները քո տեսակետը չկիսողներին արդեն իսկ սպառնում են գնդակահարության , իսկ Հայաստանի բիզնեսներն էլ իրար մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի