29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ընդդեմ Տեր-Պետրոսյանի, ընդդեմ Վազգեն Սարգսյանի, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ընդդեմ Սերժ Սարգսյանի․․․ ա՛յ սենց» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում քաղտենոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վարչապետության դեղ մղվող պայքարին։ Բանախոսը նշեց՝ այդ պայքարը ընդդեմ ինչ որ բանի է  և ոչ թե հանուն։ «Երևի 88-90 թվականից այս կողմ պայքարը միշտ եղել է ընդդեմ, ոչ թե հանուն։ Օրինակ 88-ի պայքարը «հանուն»  էր՝  հանուն անկախության, հանուն ազատության, հանուն Արցախի։ Դրանից հետո՝ ընդդեմ  […]

Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում. Ա. Մանուչարյան/տեսանյութ/

«Չկա առանձին Հայաստանի խնդիր, քանի որ ողջ մարդկությունը գտնվում է մի իրավիճակում, երբ նախագծերի բախում է տեղի ունենում ու շուտով մարդը կամ կդառնա գիշատիչ, կամ կսկսվի նորմալ մարդ դառնալու պատմությունը»,-այսօր՝ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ չկա Հայաստանի իշխանություն և Սերժ Սարգսյանին ոչ թե առաջադրում են հանրապետականները, այլ […]

Ֆաշիստ Էրդողանը շնորհավորել է բռնապետ Ալիևին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Օտարերկրյա առաջին քաղաքական գործիչը ով շնորհավորել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ,ինչպես և սպասվում էր, Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանն էր… Ադրբեջանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն 65%  քվեաթերթիկների հաշվարկից հետո գործող նախագահ Ի.Ալիևը ստացել է ընտրողների ձայների 86,09%…»։

«Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով կթողներ, կգնար…»/տեսանյութ/

«Հայաստանյան ընդդիմությունը ոչ թե գաղափարակիր է եղել, այլ աշխատանք է եղել դա իր համար: Այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ, ովքեր փրկում էին, այսօր նստած են ԱԺ-ում իշխանության կողմից: Ասենք` Գեղամյանը,Արթուր Բաղդասարյանը, Հայկ Բաբուխայանը…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով կան գաղափարական առանձին անհատներ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում, բայց հիմնականում […]

Սարգսյանն ու Ալիեւը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. Ժամանակ

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն: Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, […]

Ռիտա Սարգսյանը հետը տարավ. Հայկական Ժամանակ

Հայաստանում առաջին տիկին , գոնե այս պահին, չկա: Պարզվում է, որ Արմեն Սարգսյանի նախագահ դաոնալուց հետո նախագա­հականի կայքում ոչ միայն նախագահ բառն են սկսել փոքրատառ գրել, այլ նաեւ աոաջին տիկին հատվածն են հանել կայքից: Փաստորեն, աոաջին տիկին ասվածը մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը հետը տարավ: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Մենք հրամայում ենք, գոռում ենք, խնդրում ենք մի նպատակով. Ս. Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հույս ունի, որ գոնե ապրիլից հետո ներդրողների մոտ վստահության որոշակի բարձրացում է լինելու: «Այլապես մենք պետություն դառնալու դժվարություն ունենք: Այսօր Իսրայելը մեկ շնչին ընկող գյուղատնտեսական ապրանքով աշխարհում 6-րդն է, թեկուզ և պատերազմող երկիր է: Նա սրան հասել է ճիշտ տնտեսության օգնությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե հերոսություն է […]

Պատերազմը Սիրիայից կտեղափոխվի՞ Արցախ. 168 Ժամ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են: Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ւս- մերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես’ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել: ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արա­բագետ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավանական նման զարգացումնե­րը: «Դրանք տարբեր խնդիրներ են, որոնք, բնա­կանաբար, ազդում են […]

Ես շոու բիզնեսի հետ ի՞նչ կապ ունեմ. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ մուտք է գործելու շոու բիզնես: «Ես շոու բիզնեսի հետ ի՞նչ կապ ունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ խոսելով մամուլում այսօր տարածված լուրերից, թե   Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառալ մոնոպոլիստ: Ըստ մամուլի՝ սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա […]

Ապրիլի 17-ին խորհրդարանը կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Ապրիլի 17-ին ժամը 12-ին Ազգային ժողովի նիստում քննարկելու ենք ՀՀ վարչապետի ընտրության հարցը. այս մասին քիչ առաջ խորհրդարանականներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմինն արդեն հայտարարեց, որ իրենց թեկնածուն կուսակցության առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է, ում թեկնածությունը շաբաթ օրը կներկայացվի խորհրդի նիստին, ապա եթե խորհուրդը որոշի առաջադրել, երկուշաբաթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի