Կդնեմ մանդատս, բայց թիմիս չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան
«Ես 2012թ-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն…աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ» տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ երեկվա քվեարկությանը: […]





































