25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հակառակ դեպքում սպասենք հերթական վատ վարչապետին. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)

«Բոլորովին նոր մարդիկ են, շատերին չենք ճանաչում, մարդիկ ասում են, որ հենց լավը դա է, որ նրանք թաթախված չեն խնամի-ծանոթ սկզբունքների մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով նոր կառավարության կազմի մասին: «Բայց որ նրանք հայտնի չեն, դա արդեն լավ է, որովհետև եթե հայտնի լինեին, ապա պիտի որ լինեին նախկին ռեժիմի մաս: Հարցն այն է, թե որքանով ենք նրանք կոմպետենտ, որովհետև ազնիվ ու լավ մարդը դեռ չի նշանակում պրոֆեսիոնալ: Բայց մի բան ակնհայտ է՝ շոգեքարշը՝ վարչապետը վստահ է, նա մենակ է ղեկավարելու, իսկ իր օգնականներն օգնելու են»,-հավելեց նա:

ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ է ասում, որ վաղ է գնահատական տալ: «Գնահատականը պետք է տանք, թե այս կառավարությունն ինչ ուղիով է գնում, ուր է փորձում տանել մեր երկիրը, եթե ուղղությունը չվերցվի նոր Սահմանադրություն ունենալու, իրավական նոր մթնոլորտ ձևավորելու, մնացածն աննշան բաներ են, հակառակ դեպքում սպասենք հերթական վատ վարչապետի, որովհետև այսօրվա օրենքները հնարավորություն են տալիս ցանկացած անձի ցանկացած վատ բան անել, որ եթե վաղն էլ գա ամենավատ վարչապետը, չկարողանա վատը լինել»,-նկատեց նա:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ շնորհավորեց նորանշանակ պաշտոնյաներին՝ նրանց հաջողություն ցանկանալով: «Շնորհավորում եմ երիտասարդ կադրին, ում նշանակեցին ԱԱԾ պետ, ով վերցրեց սարսափելի ծանր գործ, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Նա անվտանգության ուսերին դրեց 10 տարվա անընդմեջ թալանի բացահայտումը, ես հուսով եմ, որ նա կվերանայի համակարգն ու փոփոխություններ կմտցնի սպայական անձնակազմի վերաբերյալ, պետք է նոր միավոր այդտեղ ստեղծվի»,-նշեց նա:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին էլ մաղթեց այնպես անել, որ քրեածին միջավայր չունենանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ