04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Նիկոլ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպումներ է ունենալու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ