08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է որոշել «Ելքը»

«Ելք» խմբակցությունն այսօր քննարկել է  Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու շուրջ հարցը։ Մասնավորապես քննարկվում է Ազատության հրապարակում պայքար սկսելու հարցը, որի շուրջ դաշինքը ներկայացնող ուժերի միև հստակ համաձայնություն չկա։ Ժամեր տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեն, ամեն հարց մանրակրկիտ քննարկում են: Փաշինյանն ասաց, որ նոր […]

Քոչարյանը դիմում էր նաև Սերժ Սարգսյանին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ չափազանց ուշագրավ հայտարարություն էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակի երեկվա հայտարարությունը: «Այնտեղ կար 2 հարթություն, մեկն այն էր, որ այդ լսումները նորագույն պատմության մեջ ամենացինիկ երևույթն էին և երկրորդ, որ Նիկոլ Փաշինյանն էր «մարտի մեկի» իրադարձությունների սադրիչը: Խոսնակը ՀՀ ԱԺ պատգամավորի վրա հոդված է դնում»,-ասում […]

Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն. Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման […]

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան. Դատախազություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից: «Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին […]

Մարզպետի մոտ էին

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:   Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, […]

ԱՄՆ պետքարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ, ինչի համար էլ վերջինը երկուշաբթի դադարեցրել է իր այցն Աֆրիկա՝ վերադառնալով Վաշինգտոն:

Քրդերը դուրս են գալու Մանբիչից, և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, որ քրդերը պետք է դուրս  գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ։ Թուրք պաշտոնյայի խոսքերով առաջիկայում՝ մարտի 19-ին, թուրք-ամերիկյան ժողովի ժամանակ ավելի հստակ կկազմվի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրականանա այդ գործընթացը։ Չավուշօղլուն […]

«Սերժ Սարգսյանի քայլերն այդքան պրիմիտիվ չեն, որքան կարող են գնահատվել»

«Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ ոչ մի հայտարարություն չի անում՝ լինելու է վարչապետ, թե ոչ: Նա չի կարող ասել, որ այո, վերադառնալու է, քանի որ Հյուսիսում, հնարավոր է, որ համաձայն չլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանն իր ներսում իսպառ […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության […]

Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի․ Washington Post

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված