Սենսացիաներ պետք չէ ակնկալել. քաղաքագետ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ բոլոր երկրների նկատմամբ Ռուսաստանը միշտ էլ «մահակի ու բլիթի» քաղաքականություն է վարել ու վարում, այդպես է վարվում նաև հիմա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Օրինակ ռուսական քաղաքական վերնախավից Լեոնտևը շատ կոպիտ էր արտահայտվել, սա տրամադրությունների արդյունք էր, չկար արգելք Հայաստանի մասին վատ կամ լավ խոսելու, սակայն նա խմբագրեց իր խոսքը, իսկ ինչ վերաբերում է լոլիկ չթողնելուն և այլն, Ռուսաստանը փորձում է ճշտել, թե ինչպես իրենց կդրսևորեն նոր իշխանությունները»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ապա Երվանդ Բոզոյանն ընդգծեց. «Սա ճանաչողական հանդիպում է լինելու, և այստեղ որևէ արտառոց բան չարժե ակնկալել, որ Հայաստանը կամ Ռուսաստանը քայլեր կանեն, որոնք սենսացիա կլինեն, արդեն իսկ հայտարարություններ եղան, որ պատրաստ են բարեկամական հարաբերությունների խորացման»: