25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ կարևոր հարց. վաղը ուշացած կլինի

Շատ կարևոր հարց մեր ազգի համար, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք, քանզի վաղը ուշացած կլինենք:

Քանի որ պ-ն Փաշինյանին անչափ շատ նամակներ են գրում ամենատարբեր հարցերով և բնականաբար բոլորին պատասխանելը հնարավոր չէ, ուստի խնդրում եմ տարածել բոլորիս մտահոգող այս հարցը,  որպեսզի անպայման հասնի և անպատասխան չմնա:

Խոսքս Քաղաքացիական պայմանագիր ՀԿ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամների, մասնավորապես՝ Լարա Ահարոնյանի և Մարո Մաթոսյանի մասին է, (https://civilcontract.am/Home/AboutFoundation), որոնցից առաջինը հանդիսանում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հիմնադիրը, որը պաշտպանում է համասեռամոլների, իսկ ավելի կոնկրետ ԼԳԲՏ(լեսբի,գեյ, բիսեքսուալ,տրանսսեքսուալ) ազատությունը, իրավունքները, սերմանում և քարոզում այլասերվածություն(https://stop-g7.com/archives/55

2-ի մասին մեջբերում եմ հենց իրենց էջից. (Մարոն եղել է բազմաթիվ հասարակական և եկեղեցական կազմակերպությունների խորհուրդների անդամ և Նյու Յորքի ու Նյու Ջերսիի համայնքների ակտիվ անդամ: 

Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար,  կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար:

Պ-ն Փաշինյան, այն որ Դուք հայ տղամարդու կերպար եք, դրանում խոսք չկա, բազմազավակ Հայր և մնացածը չթվարկեմ, այն որ ձեր թիմը բաղկացած է Ձեզանից, Սասուն Միքայելյանից, Արարատ Միրզոյանից,  որոնք նույնպես հայ տղամարդու կերպարներ են, մտքիս ծայրով էլ չի անցնում, թե որևէ կապ կարող եք ունենալ նմանների հետ, կամ նման հայացքների հետ, ապա հարց է ծագում.
Հարց 1 Ինչպե՞ս է ստացվել, որ դուք դրական եք պատասխանել այն հարցին, որ միասեռականները նույն իրավունքներն ունենան ինչպես քաղաքացիները:
https://stop-g7.com/archives/642

Հարց 2 Ի՞նչ գործ ունեն նմանները ձեր կողքին:

Հարց 3 Արդյո՞ք նրանք պաշտոններ չեն զբաղեցնելու ու առավել թափով չեն սկսելու իրագործել ազգապղծությունը, հիշեցնեմ, որ սրանք 26.02.2018թ.-ին մտել էին դպրոց ու 9-րդ դասարանցիների հետ անցկացրել սեռական դաստիարակության վերաբերյալ խմբային քննարկում,(https://stop-g7.com/archives/809) որտեղ հրապարկվում էր ընդհամենը մի քանի տող նրանց այն ձեռնարկից, որ նման տեսակի պղծությունների մասին հասուն մարդկանց մեջ խոսելն իսկ նորմալ չէ, ուր մնաց աշակերտների:

Ի դեպ՝ (2017 թ․-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) անձանց թեմաներով սոցիալական գովազդներ էին փաքցվել։ 

Գովազդների պատվիրատուն էր համասեռամոլության քարոզով զբաղվող Փինք Արմենիա կազմակերպությունը։ Մի խումբ անձանց և հասարակական կազմակերպությունների բողոքից հետո 2017 թ․-ի մայիսի 27-ին պաստառները ապամոնտաժվեցին։ 

Պաստառները պատրաստվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի ամուսին Րաֆֆի Նիզիբլյանի ընկերության կողմից։) Խոսքը նույն այն հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի մասին է (https://stop-g7.com/archives/809)

Հարց 4 Այդ հիմնադրամի մասին կարդալիս հասկանալի դարձավ, որ բոլոր նվիրատվությունները որոնք ուղղված են վերոնշյալ կուսակցությանը, տնօրինվում են հոգեբարձուների խորհրդի կողմից,

P.S. Գաղափարը հետեւյալն է. «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանալու են Հիմնադրամի հաշվեհամարին եւ դրամարկղում, որտեղից ծախսումներն իրականացվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո: Հոգաբարձուների խորհրդի անդամներն, ի դեպ, անկախ են Կառավարման խորհրդից եւ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն Հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ: Ինչպե՞ս հասկանանք սա:  Ի դեպ, մտավախություններս ավելի մեծացան, երբ իմացա Ձեր նշանակած նոր առողջապահության նախարարի՝ Արսեն Թորոսյանի մասին, որը ղեկավարն է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ի,  որն էլ իր հերթին կրկին պաշտպանում է լգբտ-ի իրավունքները:(http://humanrightshouse.org/Articles/20725.html)

Մնացած հարցերը պատասխաններից հետո, այստեղ կդնեմ հղումներն այն հկ-ների որոնք կապ ունեն սրանց հետ՝ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը բաց նամակով դիմել է նախագահին, օրենսդիրին,  գործադիրին ու նաեւ իրավապահ մարմիններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ԼԳԲՏ մարդկանց խնդիրներին։ https://www.youtube.com/watch?v=2aB_zE0WL_Q
տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպություն https://www.youtube.com/watch?v=hSTRfa-6KW8
Նոր սերունդ մարդասիրական հասարակական կազմակերպություն հղում՝ https://www.youtube.com/watch?v=aeFAy50NXqU
Մնացածների մասին, եթե կարիք կլինի հետագայում ցանկ կներկայացնեմ:

Տեր Վիգեն քահանա Ղազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ