02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է. խնդիրը պետք է լուծել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նոր կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի կառավարական ավտոմեքենաների թվի հետ կապված խնդիրներին. «Տասնյակ տարիներ տեսնում էինք, որ կառավարությունում, Ազգային ժողովում, նախագահականի դիմաց շատ շքեղ մեքենաներ կային, դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է, դա էլիտայի որակի մասին է խոսում, ցածր որակի, ոչ ցիվիլ որակի մասին է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ վերջինիս՝ ոչ մի եվրոպական երկրում այդքան շատ շքեղ մեքենա չկա: «Այս խնդրի լուծումը, թվաքանակի պակասեցումը  մեսիջ կլիներ, որ ինչ-որ բան է փոխվել»,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ