Հին ռեժիմը դեռ գործում է.պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
«Ազատություն քաղբանտրակյալներին եւ «Սասնա ծռերին»,-գրված է նրանց ձեռքի պաստառին:
Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով, դատախազն ու դատավորը դեռ գործում են հին մեթոդով. «երկու օր առաջ դատարանը չփոխեց «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը: Մենք ուզում ենք սրանով վարչապետին ցույց տալ, որ անօրինականությունները շարունակվում են, հին ռեժիմը դեռ գործում է»:
Վոլոդյա Ավետիսյանը կոչ հղեց արդարադատության նորանշանակ նախարարին.«76 հոդվածը՝ վաղակետը, դեռ չի գործում, մարդկանց բերդերից ազատում են փողերով, կոռուպցիան շարունակվում է, ուստի պետք է ուշադիր լինեն: Մարդիկ պետք է վաղաժամ ազատվեն բերդերից»: