25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես Հայաստանից չեմ փախել». Գարեգին Չուգասզյան

«Ես Հայաստանից չեմ փախել»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ, շուրջ երկու տարի ընդհատակում գտնվող և միայն ապրիլի 23-ին հանրայաին կյանք վերարադարձած  Գարեգին Չուգասզյանը:

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարում է, որ Հայաստանը հիմա գտնում է անցումային ժողովրդավարության փուլում եւ այս ընթացքում իրենք դաշնակից են նոր իշխանությանը:

«Առանց այս փուլի չի լինում անցում դեպի ժողովրդավարություն: Եւ այդ փուլն ունի իր օրենքները: Անցումային ժողովրդավարության ժամանակ հնարավոր չէ այն ինստիտուտները, որ ձեւավորվել են բռնակալության ժամանակ՝ դատարաններ, խորհրդարան, դատաիրավական համակարգ միանգամից մաքրել: Դրանք բոլորը վարակված են: Պետք է այդ գործիքները մաքրել աստիճանաբար»,-նշեց ՀԽ նախագահը: 

«Այս ժողովրդավարության փուլում գոյություն ունի անցումային արդարադատության համաշխարհային փորձ, եւ պետք է այդ փորձը կիրառենք, ստեղծենք նորը: Դրանք հենվում են ժողովրդի ճնշման գործիքների վրա: Մենք, որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ մեր դերը պետք է լինի ամեն կերպ աջակցել հեղափոխությանը: Մենք մեզ դիտարկում ենք որպես դաշնակից եւ ոչ միայն խոսքի վրա է, այլ գործով ապացուցվելու է»,-փաստում է Գաեգին Չուգասզյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ