25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում:

Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել ժողովրդի բարեփուխումների ակնկալիքները, այդ թվում՝ օրինապահության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ինչպես նաև ջանքեր կգործադրի առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Միավորված ազգերի կազմակերպությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, պատրաստ է տրամադրել իր աջակցությունն այս առումով:

Ինչպես հիշում եք, ՄԱԿ-ը խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերի ամուր և հետևողական աջակից է: Հուսով եմ, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում, այդ ջանքերն ավելի մեծ թափ կստանան և կբերեն դրական արդյունքներ, որոնք կօգնեն հաստատել տևական խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար»,- ասված է Անտոնիո Գուտերեշի շնորհավորական ուղերձում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ