25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերի» ազատ արձակման պահանջով վճիռը կհրապարակվի այսօր

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության  որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռերի» պաշտպանները միջնորդել են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:

«Սասնա ծռերի» -ի անդամ Վարդան Գերավետյանը  կոչով դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին. «Դուք կարող եք հեղափոխություն անել դատական համակարգում:Եթե դուք այսօր այդ որոշումը չկայացնեք, ապա ժողովուրդը կստիպի ձեզ կայացնել այդ որոշումը»:

Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը, որը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի գլխավորությամբ, այժմ փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին եւ նորից քննվում է: Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին առողջական խնդիրների պատճառով:

Այս գործով անցնում են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ