19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նման իշխանափոխությունը՝ ոչ լրիվ լեգիտիմ, կարող է լինել վտանգավոր

«Պետք չէ պատկերացնել, թե Հայաստանը մի հատիկ է օվկիանոսի մեջ, նախկին խորհրդային միության մեջ կան 5 երկրներ, որոնք ունեն զարգացած քաղաքացիական հասարակություններ, որոնք բոլորն էլ անցնում են խորհրդարանական համակարգի: Մնացածում, ինչպես Ադրբեջանում դիկտատորական համակարգ է: Բոլոր այդ 5 երկրներում, որոնք իրար նման են, դրանք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ղրղզստանը և Հայաստանը, բոլորում տեղի են ունենում միանման զարգացումներ, և բոլորում էլ գտնվում է իր «փաշինյանը»»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ եթե կա ֆունդամենտ, շատ հավանական է, որ իշխանափոխություն կամ հեղափոխություն կարող է լինել:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով էր սա ժողովրդավարական ճանապարհ, և արդյոք սա վտանգավոր կարող է լինել հենց վարչապետ Փաշինյանի համար, քաղաքագետն ասաց. «Իհարկե, նմանատիպ իշխանափոխությունը, այսպես ասած ոչ լրիվ լեգիտիմ, կարող է լինել վտանգավոր: Բայց իզուր չէ, որ անվանում են հեղափոխություն, քանի որ այնպես չէ, որ խորհրդարանում ուղղակի ընտրեցին վարչապետին, նրանք շատ լավ հասկանում էին ստեղծված իրողությունները, և փողոցում հարց լուծելը եկավ, հասավ խորհրդարան»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ