16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ազատություն «Սասնա ծռեր» -ին. լարված իրավիճակ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ  քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» տասնմեկ անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ նախկինում նիստը նախագահում էր դատավոր Արթուր Օհանյանը, ով նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից:

«Սասնա ծռեր»-ի աջակիցներն ու հարազատները դատարան են եկել պաստառներով: Նրանք պահանջում են՝ ազատել «Սասնա ծռեր»-ին:

Դատարանի դահլիճում նստելու տեղ չկա, իսկ դատարանի դռների մոտ  բազմաթիվ մարդիկ ցանկանում են մասնակցել դատական նիստին:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ճշտում է ամբաստանյալների ինքնությունը; Նրանք հրաժարվում են ոտքի կանգնել: Դահլիճում լարված իրավիճակ է: Հարազատները պարբերաբար կոչեր են հնչեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ