08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով.վարչապետ

«Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն եւ ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով եւ այլն:»,- այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ թեմայով արդեն զրույց ունեցել է ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ եւ դրա արդյունքներով հայտարարել, որ այդ պրակտիկան համարում է ավարտված: «Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին եւ վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-երում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք եւ հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարեւոր է»,- շեշտել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ