19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել երկրին. Գեներալ Մանվել

«Երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում, «Երկրապահ»-ի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են քաղաքականությամբ՝ դաշնակ էլ կա, հնչակ էլ կա, հանրապետական էլ կա»,այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Գեներալ Մանցել Գրիգորյանը հավաստել է , որ ինքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, բայց կուսակցական չի եւ չի լինելու:

Հարցին, թե եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի աջակցել երկրի անվտանգությանը, ինչ կանի, ԵԿՄ նախագահը պատասխանել է . «Ես երկրին եմ աջակցում, Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չի, պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել երկրին: Չի կարելի պետությանը կամ պետականությանը դեմ էթալ: Ոչ մի երկրապահ չի կարա պետությանը հակառակ էթա: Բանակը ստեղծվել է ԵԿՄ հիմքի վրա»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ