28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Հայք» խմբի Հրանտոն НТВ-ի եթերում գտել է իր կենսաբանական մորը /տեսանյութ/

Հայաստանում ժամանակին բավական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատար Հրանտոն՝ Հրանտ Հովսեփյանը, ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում գտել է իր կենսաբանական մորը։ Հրանտին ժամանակին որդեգրել է հայ ընտանիք, եւ տղան Հայաստանում է մեծացել։  Հաղորդման շրջանակներում Հրանտի կենսաբանական մայրը` Ելենա Էսենգելը, 28 տարի անց հանդիպել է տղային, ում սկսել է փնտրել ծննդաբերելուց ութ ամիս անց: Նա պատմել է որդու […]

Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի […]

ՄԻՊ-ի արձագանքը

Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքերը: Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամարդելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն: Մարդու իրավունքների […]

Թուրքական իշխանությունները միջամտել են Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական: Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: […]

Գիտենք` ոնց պետք է այդտեղ հասնենք և ումով. վարչապետ

«Մեր թույլ և ուժեղ կողմերը գիտենք, հասկանում ենք, թե որտեղ ենք գնվում, ռեալ ձևակերպել ենք, թե ուր ենք ուզում հասնել, գիտենք` ոնց պետք է այդտեղ հասնենք և ումով»,-այսօր Արաբկիր վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ներկաներիղ մեկը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն իր ծրագրում արդյոք ունի անվտանգության վերաբերյալ կետ: «Ծրագրի մեջ, իհարկե, կա […]

Հատուկ ուշադրություն բնապահպանական լրագրությանը

ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ «Էկո-Մեդիա» ցանցը, Բնության համաշխարհային հիմնադրամի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել են էկոլրագրության առաջին դասընթացը: Էկոդասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը: Նա անդրադարձավ էկոլրագրության զարգացման անհրաժեշտությանը եւ նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել լրագրողներին շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանման հարցում։ WWF-Հայաստան գրասենյակի համագործակցության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե […]

Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության կապեր․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել՝ իբրեւ միջնորդ, տարածաշրջանային խնդիրները կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, գրում է РИА Новости-ն։   «Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման կապերը: Երեկ տեղի ունեցած նախագահ Սերժ Ազատովիչ Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը, որպես […]

Դաշնակները մի անգամ եկե՞լ են ստեղ. վիճաբանություն Արթուր Սարգսյանի սատարման երթի ժամանակ

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյան սատարողների հավաքը։ Հիշեցնենք, որ դժբախտաբար, Արթուր Սարգսյանն այսօր մահացել է: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պիտի ելույթ ունենար, սակայն հավաքի մասնակիցների թվում հայտնվեցին մարդիկ ՀՅԴ-ի անձրևանոցներով, և նրանք անձրևանոցներ էին բաժանում, քանի որ անձրև էր գալիս, արդյունքում վիճաբանություն եղավ անձրևանոցները բաժանողների և հավաքի մասնակիցների միջև: […]

ՊԵԿ-ի վարակը

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 16 ներկայացուցչի : Տարեսկզբից 99 տնտեսվարողներ «օրինապահ հարկ վճարողի» կոչմանն են հավակնել:  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի