14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահափորձ՝ Նորաշենի գյուղապետի դեմ

Արարատի մարզում մայիսի 3-ին երեկոյան մահափորձ է իրականացվել. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մարզի բնակիչներից մեկը: 

 Մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականին ծնված Կ. Ղ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ.-ի վարած մեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենայի մեջ եղել է Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, իսկ հրազենային վնասվածք ստացածը նրա վարորդն է:

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ