14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ոչ ընկերներ, մի անհանգստացեք» (տեսանյութ)

«Ես դրանց տակ որևէ բան չեմ ուզում տեսնել, ներկուսակցական խնդիրներ են, որ կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն: Ես չեմ ուզում տեսնել արտաքին միջամտության կամ արտաքին ազդակի գործառույթ: Շատ արագ իրենց լուծումները կստանան, եկեք, այդ հարցերին այդքան լուրջ չմոտենանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող իրադարձություններից:

Ըստ նրա՝ սրանք բացառապես «Ծառուկյան» դաշինքի ներքին խնդիրներն են, իրենք կգտնենք այն լուծումները, ամեն ինչ կհարթվ: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար չի տեսնի ըմբոստացողների դեմ, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Ոչ ընկերներ, մի անհանգստացեք»: Հարցին, թե չեն հայտնվի առյուծների վանդակում, ինչին նա արձագանքեց. «Որևէ մեկը որևէ տեղ չի հայտնվի, Ծառուկյանը մարդկանց հետ համապատասխան զրույց կունենա, կհարթվի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ