28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաստորեն մեր հույսերը չարդարացան. Նիկոլ Փաշինյան

«Բժիշկներն ասել են, որ մահվան պատճառը սուր ինտոկսիկացիան է որովայնի և սրտի անբավարարվածություն»,-այսօր «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին: Նա նշեց, որ իրենք ավելի վաղ Գլխավոր դատախազին դիմել էին, նրան հայտնել էին, որ Արթուր Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ըստ պատգամավորի սրա […]

«Վաղվանից ո՛չ կով կկթես, ո՛չ էլ թրիք կթափես. կգնաս դեպուտատ կդառնաս»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է՝ ընտրությունների հետ կապված տհաճ միջադեպերը՝ ծեծկռտուքները, կրակոցները,  դանակահարության դեպքերը, սերտորեն է նոր Ընտրական օրենսգրքի հետ:   «Այս ծեծկռտուքներից, տհաճ միջադեպերից խուսափելու միակ ճանապարհը ընտրությունները դադարեցնելը կամ նոր Ընրական օրենսգիրք գրելն է, այսինքն՝ այնպիսի օրենսգիրք, որը մարդկանց չի հրահրի առճակատման: Այս ընտրական օրենսգիրքը մարդկանց […]

Պարզվում են 26-ամյա երիտասարդի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 21:35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչը: Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում […]

Հիմա բորենիները կսկսեն, ափսոս էր այս մարդը. ֆեյսբուքյան արձագանքներ

Facebook սոցիալական ցանցում քննարկում են ցավալի լուրը: Հիշեցնենք, որ այսօր մահացել է Հաց բերող Արթուր Սարգսյանը: «Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացավ, քանի որ սոցցանցերում ստատուսներ գրելու, ուղիղ եթերներ մտնելու ու օդի մեջ արդարություն պահանջելու փոխարեն իր հնարավորության սահմանում փորձեց իր պատկերացրած արդարությունը վերականգնել՝ սովածին հաց տալով ու անօգնականին օգնելով: Իսկ դուք հանգիստ վերցրեք ընտրակաշառքները, գնացեք […]

Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին: Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես […]

«Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը»/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը   շատ բարձր է գնահատում  ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններում: «Մեր ծրագրերը շատ իրատեսական են»,- ասում է նախարարը: Արմեն Ամիրյանը հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին՝ նշելով, որ դա օրենքի խախտում է. «Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հարկավոր է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակին /տեսանյութ/

«Ռուսաստանի պես երկիրը, որ հզոր ռազմական ավանդույթներ ունի, տեսե՛ք, իր զինծառայողների թիվը կրճատեց,  զինծառայության ժամկետն էլ երկու տարուց սարքեց մի տարի, այն Ռուսաստանը,  որ այսօր Սիրիայում ռազմական գործողությունների է մասնակցում: Մարդիկ անցում են կատարում պրոֆեսիոնալ բանակին», – այսօր Քանաքեռ-Զեյթունում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս շեշտեց՝ […]

«Հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս» (ֆոտո, տեսանյութ)

Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջատար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև անցյալին. «Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսանք` ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, […]

Հանդիպում Պյոտր Սվիտալսկիի հետ

Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի […]

Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ. Գ. Ծառուկյան

«Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ` երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել»,-այսօր Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանա ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի