14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե Ծառուկյանը լսեր Հովիկ Աբրահամյանին. Հրապարակ

Տարբեր կուսակցություններից դուրս մնացած եւ «Ծառուկյան դաշինբին»` որպես Աժ անցնելու լավագույն տարբերակ հարած քաղաքական դեմքերի հարցում ընտրությունների քարոզարշավից առաջ բուռն քննարկումներ են ընթացել: Նախնա­կան տարբերակով դաշինքի ցուցակում պետք է լինեին ոչ միայն «Միասնություն» շարժման ջա­հելները, այլեւ Ստեփան Դեմիրճյանը, Ալեքսանդր Արգումանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանի թիմը եւ ուրիշ­ներ:

Գագիկ Ծառուկյանը նախատեսում էր մեծ, համահայկական կոնսոլիդացիա իրականացնել: Դրան մի մասով խանգարել է Նաիրա Զոհրաբյանը, մյուս մասով` այդ անձանց ամբիցիաները: Թերթի տեղեկություններով, այս օրերին դաշինքի համար «պրոբլեմներ» ստեղծած որոշ անձանց, ասենք Արարատ Չուրաբյանի, Մանուկ Սուքիասյանի, Մուշեղ Սաղաթելյանի ընդգրկվելուն էլ դեմ է եղել խնամին Հովիկ Աբրահամյանը, սակայն մայր գե­տից զատված «առվակի» տեսակետը չի անցել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ