02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե լուռ մնանք, պատմությունը կկրկնվի այլոց նկատմամբ եւս․ կոնգրեսականները՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության տարելիցից հետո «Ամերիկայի Ձայն»-ը հարցազրույցներ անցկացրեց ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների հետ։

Ներկայացնում ենք Սալուդ Քարբահալի ու Աննա Էշյուի հետ հարցազրույցներից հատվածներ։

՝՝Ինչու՞ միացա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին։ Որովհետեւ, ունենալով հայ բազմաթիվ ընկերներ, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին ու իմանալով այն տառապանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը, պարտավորված զգացի իմ ձայնը միացնելու բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը։ Բարձրաձայնելու, որ հանցագործություն է իրականացվել ընդդեմ մարդկության՛՛։

Այս մասին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում ասում ԱՄՆ-ի կոնգրեսական Սալուդ Քարբահալը։

՝՝Եվ այդ հարցը պիտի բարձրացնեն, ոչ միայն պատմաբանները, ինչպես պնդում են շատերը, այլ նաեւ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես բոլորը՛՛։

Իսկ եթե լուռ մնանք, ասում է նա, պատմությունը կկրկնվի ու կկրկնվի այլոց նկատմամբ եւս, ասում է կոնգրեսականը։

՝՝Ես ինքս այս երկիր եմ եկել որպես փախստական, եւ լավ եմ հասկանում բոլոր փոքրամասնություններին։ Մեծապես եմ գնահատում այս երկրի բարգավաճման գործում նրանց ու այդ թվում հայկական համայնքի ներդրումները՛՛, ասում է Սալուդ Քարբահալը։

Այս միտքն է կիսում կոնգրեսական Աննա Էշյուն, ում խոսքերով, ինքը հպարտ է հայ ու ասորի ծնողների զավակ լինելու համար, որոնք միացել են մյուսներին՝ Ամերիկայի միսն ու արյունը կազմելու համար։

՝՝Մենք եկել ենք այս երկիր, այս երկրում մեր ներդրումը կատարելու համար։ Հայկական համայնքն ընտանիքների ամրությամբ, աշխատասիրությամբ ու միասնականությամբ իր մեծ ավանդն է ներդրել Ամերիկայում։ Ես շատ հպարտ եմ իմ արմատների համար՛՛։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին, Աննա Էշյուն ասում է, որ պատմությունն այսօր էլ կրկնվում է հատկապես Մերձավոր Արեւելքում, որտեղ մարդիկ ջարդի են ենթարկվում նախ եւ առաջ իրենց հավատքի համար։

՝՝Ու դրա պատճառը նախկին Ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքն է։ Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ ուղղությամբ աշխատանքներին զարկ տան Ամերիկայի հայկական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը, այդ ամենի վրա հենվելո՛վ, նոր թափ կհաղորդի իր ջանքերին՛՛։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ