28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

Սյունիքի մարզի Տաթև համայնքի  Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր  ծանոթացել են   Սյունիքի  մարզի Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթև համայնքին  «Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման և ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման»  ծրագրի շրջանակներում տրամադրվելու է […]

Շատ մեծ ցավ եմ ապրում. վարչապետը՝ Հաց բերողից

Բազմաթիվ բացթողումներ կան, ամենուրեք էլ կան բացթողումներ. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան մասին՝ նա ասաց. «Ցավում եմ, շատ մեծ ցավ եմ ապրում»: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է այսօր:  Երեկ՝ կեսգիշերից առաջ, նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիճակը ծանր էր գնահատվում: Անցած ամռանը […]

«Մաշան եւ արջը» մուլտֆիլմի մասը YOUTUBE-ի պատմության 5 ամենահայտնի վիդեոներից է ճանաչվել

Հայտնի ու սիրված «Մաշան եւ արջը» մուլտֆիլմի 17-րդ մասը՝ «Մաշան եւ շիլան», ճանաչվել է YouTube-ի պատմության 5 ամենահայտնի ու դիտված վիդեոներից մեկը։ Մուլտֆիլմը հրապարակվել է YouTube-ում 2012-ի հունվարի 31-ին, եւ օրական 2-3 միլիոն դիտում է ունենում։   

«Այնքան լավ հնարք է կեղծ ընդդիմադիր սարքելը»

«Ընտրություններից առաջ տեսե՞լ եք մի սոցհարցում, որը լինի ազնիվ ու վերջնական թվերի հետ համընկնող: Անգամ Միացյալ Նահանգներում կամ «Brexit»-ի ժամանակ, իսկ այս երկրներն աշխարհի ամենադեմոկրատ երկրներից են: Միևնույնն է, սոցհարցումները վերջնական, 100 անգամ հաստատվող թվերը վերջում իրականությունից տարբերվում են: Հայաստանի իշխանությունները հրապարակում են, պատվիրում են թվեր, ինչն այնքան հեշտ ու էժան է իրենց համար, և […]

Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն: Հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարևորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն այցելել […]

Հետախուզվող Ռուզաննան ներկայացավ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 1.50-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1967 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածի […]

«Կշահենք, թե կտուժենք, սա մեր շնորհքը կլինի կամ ապաշնորհքը»

Վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր արաբկիրցիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: Վարչապետն էլ նշեց, որ ինքն ունի իր տեսակետը, բայց քանի որ դա կուսակցության որոշումն է լինելու, ապա պետք է սպասել արդյունքներին, ապա այս հարցը քննարկել: Ապա հարց հնչեց ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Վարչապետն ասաց, որ շատերը քննադատում […]

«Հայք» խմբի Հրանտոն НТВ-ի եթերում գտել է իր կենսաբանական մորը /տեսանյութ/

Հայաստանում ժամանակին բավական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատար Հրանտոն՝ Հրանտ Հովսեփյանը, ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում գտել է իր կենսաբանական մորը։ Հրանտին ժամանակին որդեգրել է հայ ընտանիք, եւ տղան Հայաստանում է մեծացել։  Հաղորդման շրջանակներում Հրանտի կենսաբանական մայրը` Ելենա Էսենգելը, 28 տարի անց հանդիպել է տղային, ում սկսել է փնտրել ծննդաբերելուց ութ ամիս անց: Նա պատմել է որդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված