02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետը ոչ դեկորատիվ շաբաթօրյակ է պահանջում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկեց մայիսի 20-ին համապետական շաբաթօրյակ անցկացնել:

 «Ընդ որում՝ այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն»,- նշեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը  ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին։

Նախարար Դավիթ Լոքյանը վարչապետին ասաց, որ մայիսի 20-ը շաբաթօրյակի համար հարմար օր չէ:

 «Դե, մտածեք, որ օրը ասեք: Մտածեք, ձևակերպեք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ