14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բանտարկյալներին «փոշենման զանգված» են բերել

Մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատեւ տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված եւ մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է 16,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ եւ շագանակագույն երանգներով փոշեզանգված:

Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ