07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գանձանակների ողջ հասույթը ուղղվում է սոցիալապես կարիքավորներին

Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիրը Լոռու մարզի և ի մասնավորի Վանաձոր քաղաքի այն հիմնական բարեգործական ծրագրերից է, որից ամեն տարի օգտվում են հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ:  Ծրագիրն իրականացնում է թեմի սոցիալական բաժինը:

Նախորդ տարիների փորձառությանը՝ այն է, սննդի, հագուստի խանութներից մթերք ու հագուստ և դրամահավաքի միջոցով գումար հավաքելուն այս տարի ավելացավ նաև սննդի խոշոր խանութներում գանձանակների տեղադրումը, որից հավաքված գումարը ամբողջապես ուղղորդվում է խիստ կարիքավոր ընտանիքներին:

Հավաքված գումարին գնվում է սնունդ, ըստ անհրաժեշտի վճարվում են նախապես ընտրված և ուսումնասիրված ընտանիքների կոմունալ վարձավճարներ կամ գնվում դեղորայք: Այս տարի ծրագրով արդեն աջակցություն են ստացել Սուրբ Ծննդյան տոնին 80 և օրերս նաև Սուրբ Զատիկի տոնին՝ 30 ընտանիք:

Ծրագիրը, ամեն տարվա պես կրում է շարունակական բնույթ և քանի որ արդեն հնարավոր է խանութներում շուրջտարյա սկզբունքով տեղադրված գանձանակներից պարբերաբար օգտվել, ապա հնարավոր է նաև շուրջտարյա օգնություն ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների:

«Ձեռք մեկնիր» ծրագիրը անընդհատ աճում և զարգանում է, ընդգրկելով օգնության ավելի մեծ մասշտաբներ և կարիքավոր ընտանիքներին ցուցաբերելով ավելի հիմնարար օգնություն: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ` այս ծրագիրը իր առաքելությունը շարունակեց նաև որպես «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիր և իր վրա վերցրեց Վանաձորի և արդեն նաև մարզի տնակային ավանների խիստ կարիքավոր, բազմազավակ  ընտանիքների համար բնակարանների գնման դժվարին բեռը: Այսօր ծրագրով, Սրբազան Հոր ջանքերով բնակարանամուտ են տոնել 13 ընտանիքներ:

«Ձեռք մեկնիր» ծրագրի մեկ այլ շարունակությունն է դարձել նաև թեմի համայնքային զարգացման կենտրոնի հիմնումը, որով արդեն 2-րդ տարին է այս ընտանիքների երեխաները  և նրանց ծնողները հնարավորություն են ստացել օգտվել կենտրոնում գործող սոցիալ հոգեբանական աջակցությունից և ձեռք բերել մասնագիտական կարողություններ ու հմտություններ՝ երեխաները համակարգչային ծրագրավորման, իսկ ծնողները՝ կարուձևի արհեստի ոլորտներում: Որոշները կենտրոնի աջակցությամբ ձեռք են բերել նաև աշխատանք:

Այս ամենին զուգահեռ՝ ծրագիրն իրականացնող թիմը լի է նորանոր նախաձեռնություններով և հույս են հայտնում, որ սա «Ձեռք մեկնիր» ծրագրի սկիզբն է միայն…  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ