18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հնարավորություն կարող է լինել վերադարձնել Արարատ լեռը (տեսանյութ)

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Կառավարություն, ապա և Գյուղատնտեսության նախարարություն` պարզելու, թե ի վերջո ովքեր են եղել այն մարդիկ, որ ադրբեջանական խնձոր են ներկրել Հայաստանում: «Ինչո՞ը դուք ամոթխած կերպով անուններ չեք տալիս, այս խնդիրն է, որ զարմանում եմ, թե ինչու մեր հասարակուրթյունը չի խոսում այս մասին, այստեղ կոնկրետ ամեն մեկի առողջության մասին է խոսքը գնում: Եթե ՊԵԿ-ի աշխատակցին կարելի է կաշառել, սա արդեն անթույլատրելի երևույթի մասին է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Իրենք իրենց պատիվը պահելու կապակցությամբ չեն ուզում բացահայտել ամբողջովին, ես սկսում եմ կասկածել, որ հետևում այնպիսի անձ է կանգնած, որ չեն բացահայտում»,-նշեց նա:

Վերջինս խոսեց նաև թուրք-ադրբեջանական զորավարժություններից, որոնց ՀՀ-ը անլուրջ է վերաբերում` նրա համոզմամբ: Արամ Սարգսյանն ասում է, սակայն, որ այստեղ կարևոր հարցն այն է, թե կստղեծվի Քուրդիստանը, թե ոչ, իսկ Ամերիկան սրան հովանավորում է:  «Միգուցե առաջիկայում Թուրքիան ևս կմասնատվի, և եթե Քուրդիստանը ստեղծվի, մենք կարող ենք Արարատ լեռը վերադարձնել մեր մայրենի հող, ստացվում է, որ քուրդերը ձևավորելու են իրենց պետության մի մասը Արևմտյան Հայաստանի տարածքում, իսկ այդ պարագայում տարաշածրջանային անվտանգության կայունության պայմանով ստեղծվի մի իրավիճակ, որ Թուրքիան այլևս վտանգ չպարունակի Եվրոպայի ու ամբողջ աշխարհի համար: Թուրքիայի հարաբերությունները լավ չեն Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, և այս զինավարժություններով փորձում են ռազմական բազա ստեղծել Նախիջևանում: Ես ուզում եմ հասկանալ, թե ՀՀ ԱԳ նախարարությունը սցենար է գծել, վերլուծություններ անում է, թե ոչ»:

Նա կարծում է, որ ՀՀ-ը պետք է փնտրի իր բարեկամներին. ովքեր կպաշտպանեն, կաջակցեն մեզ: «Մենք հիամ սուս-փուս նստած սպասում ենք, թե ինչ է լինելու, ինչ է կատարվելու տարածաշրջանում»,-եզրափակեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ