Մեր սահմաններին ամերիկյան հզոր համակարգ է տեղադրվել՝ ապագայի զենք
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Lragir.am-ի զրույցում նշել է, որ ստացել ենք «Վերբա» զենիթահրթիռային համալիր, որն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։
«Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա պետք է նշեմ, որ շատ լավ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, նոր համակարգեր ու սարքավորումներ են տեղադրվում։ Բացի դրանից, կան նաև պաշտպանության ամրապնդման այլ տարբերակներ, որոնք հիմա մենք մշակում ենք և կառաջարկենք պաշտպանության նախարարությանը»,- ասել է նա։
Նա նշել է, որ հիմա մեր սահմանն էլ ավելի ամուր է, այն ամրապնդվում է, ամերիկյան համակարգեր են նաև տեղադրվում։
«Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, որոշում է հակառակորդի գտնվելու վայրը, նաև թե ինչով է զբաղված հակառակորդը։ Դա իրականացվում է գիշեր-ցերեկ։ Ամենակարևորը, այդ համակարգը տեղեկացնում է և օգնում հրամանատարությանը որոշումներ կայացնելիս։ Այն բոլոր տեղաշարժերը, որոնց մասին նախկինում շատ դժվար էր տեղեկանալ, հիմա հեշտությամբ իրականացվում է։Այդ համակարգը ամերիկացիները մեզ են տվել, մենք էլ փոխանցել ենք Արցախին։ Իհարկե, Ադրբեջանն աղմուկ է բարձրացրել, թե ինչու իրենց էլ չեն տալիս։ Այնպես որ, սահմանին մենք շատ հետաքրքիր սպառազինություն ունենք։ Այդ համակարգը թույլ է տալիս պարզել, թե որտեղ է հակառակորդի տեխնիկան, նրա հեռավորությունը, տեղաշարժը խորությամբ, իսկ դա օգնում է հրամանատարներին որոշել, թե ինչ միջոցներով կարելի է ոչնչացնել հակառակորդի տեխնիկան։ Սա շատ հզոր համակարգ է»,- ասել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում