21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Շատ կոշտ վերահսկողություն կլինի»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին:

Վարչապետը նշեց, որ   Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափվող աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ:

  «2017 թվականի ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ՝ 2016 թվականին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի ռազմավարությունը, ունենք հստակ պատկերացում և որոշակիացման հեռանկար: Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, որոշ գործառույթները կանոնակարգելու նպատակով հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ՝ նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: Մենք, փաստորեն, առ այսօր նման մարմին չունեինք»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

  Վարչապետը ընդգծեց, որ  «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է հսկողության տակ լինի, շատ կոշտ վերահսկողություն կլինի, պետք է պարբերաբար զեկուցվի, թե ինչ է արվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ