13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարևոր գործընթաց է սկսվում»

ՀՀ կառավարության մայիսի 4-ին կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով։

Առաջին հանձնարարականը վերաբերվում էր տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման նոր քաղաքականությանը։

«Բազմիցս բարձրաձայնել ենք ՀՀ տնտեսական գերակա ոլորտների պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրման անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությանը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը»,- նշեց Կարեն Կարապետյանը հավելելով, որ նման քաղաքականությունը միտված է լինելու կառավարության կողմից գերակա ուղղություններ հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցակցության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը և ամենակարևորը նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավորության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման , սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։

«Կարևոր գործընթաց է սկսվում»,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ